ՀՀ և ԱՄՆ նախագահները քննարկել են ԼՂՀ հակամարտության վերաբերյալ հարցեր
Այսօր տեղի ունեցած ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ԱՄՆ Նախագահ Բարաք Օբամայի հետ քննարկել է հայ-ամերիկյան հարաբերությունների, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված մի շարք կարեւոր հարցեր.
<ՀՀ և ԱՄՆ նախագահների հանդիպումը երկար չի տևել: Տեղի է ունեցել կարճատև հանդիպում, որի ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան հարաբերությունները, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը: Մենք բարձր ենք գնահատում Ամերիկայի Միացյալ Նահանգների, ինչպես նաև մնացած համանախագահ երկրների ջանքերը՝ միտված Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորմանը>,- ասաց Շարմազանովը:
Ըստ մամուլի խոսնակի, հայ-ամերիկյան հարաբերություններն ավելի լայն են, քան Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում ԱՄՆ-ի հետ համագործակցությունը. <Հայաստանը շահագրգռված է ԱՄՆ-ի հետ հարաբերություններտը խորացնելու հարցում>: