Այսօր տարեցների միջազգային օրն է

1990 թվականի հոկտեմբերի 14-ին ՄԱԿ Գլխավոր Ասամբլեան հոկտեմբերի 1-ը հռչակեց «Տարեցների միջազգային օր» : Այս օրը ծերերի իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ասոցիացիաները ամբողջ աշխարհում կազմակերպում են բազմաթիվ միջոցառումներ: Իսկ հասարակական կազմակերպություններն ու հիմնադրամները այդ օրը իրականացնում են բարեգործական ակցիաներ: Տարեցների միջազգային օրը մեծ շուքով նշվում է սկանդինավյան երկրներում: Այդ օրը բազմաթիվ հեռուստատեսային և ռադիո ալիքներ հեռարձակում են ծրագրեր և ֆիլմեր’ հաշվի առնելով մեծահասակների ճաշակն ու նախասիրությունները: ՄԱԿ Գլխավոր քարտուղարը կոչ է անում բոլոր երկրների կառավառություններին, հասարակական սեկտորին, քաղաքացիական հասարակության կազմակերպություններին միջոցներ ձեռք առնել բարձրացնելու ծերերի կյանքի որակը:

Այն, ինչ պահանջում են մեծահասակները, ընդամենը ուշադրություն է, որի կարիքը նրանք ունեն ոչ միայն տոնական օրերին, այլեւ ամբողջ տարվա ընթացքում:

 

 

5555retirement_malta

2