Այսօր սուրճի համաշխարհային օրն է

Այսօր` սեպտեմբերի 29-ին, սուրճի համաշխարհային օրն է:  Սուրճի օրվա տոնման ամսաթվի շուրջ միշտ պայքար է ընթանում, սակայն  որպես հիմնական տարբերակներ կարելի է նշել ապրիլի 17-ը և սեպտեմբերի 29-ը:
Սուրճ, ըմպելիք է, որը պատրաստվում է սրճենու բոված սերմերից։ Շնորհիվ սուրճի բաղադրության մեջ գտնվող կոֆեին անունով ալկալոիդի՝ սուրճն ունի օրգանիզմը խթանող ազդեցություն։

Այսօր, սուրճը աշխարի ամենատարածված ըմպելիքներից է։

Դեռևս անհիշելի ժամանակներից Արաբական թերակղզում սուրճն օգտագործվում էր որպես ըմպելիք, որն արաբներն, իբրև սովորույթ, փոխառել էին եթովպացիներից։ Բայց ժամանակի ընթացքում սրճենին մոռացության է մատնվել՝ «փառահեղ վերածննդի» հեռանկարով։ Եվ մինչ XII-րդ դարում Եվրոպան վայելում էր Ռենեսանսի բարիքները, Արաբիայում «հարություն առավ» սուրճը։ Ըստ ավանդության, մի ճգնավոր դերվիշ օրերից մի օր որոշեց սուրճը մտցնել իր համեստ մենյուի մեջ՝ բառից բուն իմաստով. նա սկսեց այն օգտագործել իբրև սնունդ, և եթե չհայտնագործեց այն, ապա հաստատ նպաստեց ըմպելիքի վարկանիշի աճին, որը մինչև XVI-րդ դար բարձր էր պահվում միայն մասնավոր տներում։

Աշխարհում ամենաշատ վաճառվող ապրանքների մեջ սուրճը զբաղեցնում է երկրորդ հորզոնականը. Առաջին հորիզոնականում նաֆթն է։

Սուրճն այժմ ավելի, քան 700 տարեկան է։

Առանց շաքարավազի սև սուրճի կալորիականությունը 0 է։

Սուրճի ակնթարթային ազդեցությունը միֆ է. Իրականում սուրճն ազդում է խմելուց 30 րոպե անց, և նրա ազդեցությունը մնում է 2-6 ժամ։

 

1  2                                                  3