Ինչպես խուսափել մրսածությունից և հարբուխից
Հարբուխը, որը նաև կոչում են քթաբորբ կամ ռինիտ, իրենից ներկայացնում է քթի լորձաթաղանթի բորբոքում: Հիվանդության առաջացմանը նպաստում են մրսածությունը, օդի խիստ փոշոտվածությունն ու աղտոտվածությունը: Գրիպի գաղտնի շրջանը 1-2 օր է։ Հիվանդությունը սովորաբար սկսվում է դողով, ջերմության բարձրացմամբ՝ 37°С, իսկ որոշ դեպքերում՝ 39-40°С։ Տենդագին վիճակը տևում է 3-5 օր։
Աշնանը հարբուխը և մրսածությունը հաճախ են հանդիպում:Հարբուխը սկսվում է կոկորդի ցավից, թվում է, թե աչքերը արցունքոտվում են: Հետագայում առաջանում են՝ գլխացավ: Սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին ասես բացվում է «հարբուխի սեզոն»-ը: Յուրաքանչյուր հիվանդությունը կանխելու լավագույն միջոցն ամուր դիմադրողականությունն է: Եթե օրգանիզմի դիմադրողականությունը բարձր է, ոչ մի վարակ չի կարող ներս թափանցել:
Երբ զգում եք, որ հիվանդացել եք, պետք է անցնել անկողնային ռեժիմի: Այդ ռեժիմը հարկավոր է պահպանել 5 օրից ոչ պակաս անկախ հիվանդության ընթացքից: Պետք է ավելի շատ ջուր և պարզապես հեղուկ օգտագործել: Հաճախակի լվացեք ձեռքերը կամ մանրէազերծող անձեռոցիկներ օգտագործեց: Աղաջրով քթի լվացումներ արեք: Մի բաժակ գոլ ջրում լուծեք 1թ. գդալ աղ, իսկ հետո լվացեք քիթը: