105-ամյա ճապոնացին 100 մ վազքի համաշխարհային ռեկորդ է սահմանել
Ճապոնացի վազորդ Հիդեկիտի Միյաձակին 100 մ հեռավորության համաշխարհային ռեկորդ է սահմանել 105 տարեկանից մեծ տարիքային խմբում:
Հիդեկիտի Միյաձակին նշել է, որ դժգոհ է ցույց տված ժամանակից: «Ես արցունքներս էի սրբում վազելու ընթացքում, քանի որ այդքան դանդաղ էի վազում:Մարզիկը տարածությունը հաղթահարել է 42,22 վայրկյանում: Սակայն նա մի քանի վայրկյան կորցրել է մեկնարկին, չլսելով մեկնարկային սուլիչի ձայնը:
Վազորդը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում: