Ռուբեն Հայրապետյանի թիկնազո՞րն է դաժանորեն ծեծել ազատամարտիկին
Երեկ` սեպտեմբերի 21-ին, ՀՀ անկախության օրը տեղի ունեցավ հերթական խայտառակությունը: Մի խումբ երիտասարդների կազմակերպած ինքնիշխանության երթին մասնակցում էր նաեւ հայտնի ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը, ով խաղաղ ակցիայից հետո ենթարկվել էր դաժան ծեծի:
Ինչպես րոպեներ առաջ նշեց ազատամարտիկը, իրեն ծեծի ենթարկողների մեջ եղել է նաեւ նախկինում ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամներից մեկը.
<Երեկ` սեպտերմբերի 21-ին մի խումբ երիտասարդների հետ փոքր ակցիա էինք կազմակերպել Հանրապետական կուսակցության գլխավոր գրասենյակի մոտ` Մելիք Ադամյան փողոցի վրա: Ոստիկանության ուղեկցությամբ մենք եկել ենք այնտեղ նախապես տեղյակ պահելով նրանց, որ ակցիան խաղաղ բնույթի է եւ որ որեւէ մեկին կամ ճարտարապետական կառույցի վնաս տալու ցանկություն չունենք` քարեր նետելու եւ նմանատիպ քայլերի գնալու խնդիր չունենք: Ասցինք, որ հայտարարություն ունենք կարդալու գրասենյակի առաջ, իսկ հայտարարությունը կապված է Հանրապետությունն այսօր ներկայացնելու եւ մեր վաղվա օրվա ու սպասվելիք վտանգների հետ:
Մենք ոստիկանության ուղեկցությամբ ակցիան նորմալ անց ենք կացրել, որից հետո ես ոտքով քայլել եմ Աբովյան փողոց, որպեսզի վերադառնամ տուն:<Միլանո> խանութից ոչ հեռու Մարկոպոլոյի մոտ շինարարություն է գնում
Մեկի ձայնից շուռ եկա: Նա ինձ ասեց Սմբատ էնտեղ էի ուզում մոտենայի հարմար չէր, քեզ կարեւոր բան ունեմ ասելու, խոսքի ընթացքում նա ինձ ռեքով հրում էր մետաղյա դարպասներից ներս: Ասացի եթե ասելու բան կա ստեղ ասա ինչի ես ուզում ներս գնանք, այդ ժամանակ նրանք ինձ հրեցին` երկու երեք հոգով էին: Նրանցից մեկին ես ճանաչում եմ, նախկինում Ռուբեն Հայրապետյանի թիկնազորում էր աշխատում, շատ շուտ հանդիպել ենք, նա ձեռքը գցեց վզովս ու ասաց մենք հիմա քեզ կբացատրենք թե ինչ ենք անում ու սկսեց հարվածել: Ճիշտն ասած ես էլ ինձ չեմ կորցրել, բայց նրանք շատ էին:
Շատերը հիմա տարբեր իրարամերժ տեղեկատվություններ են հասցնում, ուզում եմ ասեմ, որ ես Հայրապետյան Ռուբենի հետ անձնական որեւէ խնդիր չունեմ, մեր մեջ որեւէ վիճաբանություն չի եղել տալ ու առնելու բան էլ չունենք: Մոտ երեք ամիս առաջ պարզապես իմ ու իր միջեւ քաղաքական այս սուր թեմաներով բանավեճ է տեղի ունեցել ու վերջ, այդ ժամանակ նա ասաց սպասի կտեսնես: Իհարկե չեմ ուզում ասեմ, որ դա ինքն ա եղել թե չէ բայց որ այդ մարդը ժամանակին աշխատել է Հայրապետյանի մոտ փաստ է:
Ես որեւէ վկայական չեմ տեսել, ասում են այդ ժամանակ մի տղա լրագրող եկել է, որ ինձ օգնի նրանք ասել են, թե ոստիկանությունը հատուկ միջոցառում է իրականացնում: Հիմա ինձ իրոք շատ վատ եմ զգում>,- հայտարարեց ազատամարտիկը: