Ձկան յուղի օգտակար հատկությունները
Ձկան յուղ, հեղուկ ճարպ, ստացվում է ձողաձուկազգիների լյարդից, ինչպես նաև ծովային կաթնասունների ենթամաշկային ճարպաբջջանքից։
Ձկան յուղն օգնում է բուժել այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են սրտի հիվանդությունը, բարձր խոլեստերինը, կանխում է վիժումը,նվազեցնում է ուղեղի կաթվածի վտանգը, քաղցկեղը, շաքարախտը, բորբոքային պրոցեսները և զարգացնում է երեխաների միտքը: Այն օգնում է նաև քաշն իջեցնել, հղիության, բեղմնավորման, մաշկի խնամքի` հատկապես բշտիկներից և փսորիազից ազատվելու համար օգտակար է: Ձկան յուղի կանոնավոր օգտագործումը բարձրացնում է իմունային համակարգի դիմադրողականությունը, որի արդյունքում էլ կարելի է խուսափել հազից, հարբուխից և գրիպից:Յուղն նաև օգնում է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղով տառապողներին: Այնպես որ, ձկան յուղը հաճախ օգտագործեք: