Շարմազանովը թվարկեց քաղաքական այն ուժերին, որոնք հանդիպել են նախագահին
Այսօր ՀՀԿ ԳՄ նիստը, որից հետո Հայաստանի Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում ասաց, որ նիստին քննարկվել է նաև սահմանադրական բարեփոխումների շուրջ քննարկումների ընթացքն ու արդյունքը:
Է. Շարմազանովը հայտարարեց, որ խորհրդարանում քննարկումները ցույց տվեցին, որ առկա քաղաքական ուժերի ճնշող մեծամասնությունն իր դրական վերաբերմունքը արտահայտեց սահմանադրական փոփոխությունների հաստատմանը.
«Չի եղել մի քաղաքական ուժ և խմբակցություն, որը չմասնակցեր սահմանադրական բարեփոխումների բովանդակային քննարկմանը: Իհարկե, կլինեն և՛ դեմ, և՛ կողմ արտահայտվողներ, բայց ընդհանուր առմամբ քննարկումները կառուցողական էին»,- ասաց
ՀՀԿ մամուլի խոսնակը հավելեց, թե քաղաքական կոնսոլիդացիան խորհրդարանում այլևս փաստ է:
Նա նաեւ նշեց, որ ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն ինչպես նաև՝ «Ժառանգություն» խմբակցության անդամներից երեքը և նույնիսկ չորսը դրական են արտահատվել Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ: Իսկ «Հայ ազգային կոնգրես» խմբակցությունից ֆորմալ առումով երկու անդամները հանդիպել են Նախագահի հետ, դե իսկ ինչ վերաբերվում է ՕԵԿ-ին, ապա նրանք դեռ քննարկումների փուլում են:
Հարցին, թե ընդդիմախոսներից հնչում են տեսակետներ, որ ՀՀԿ-ն ճամբարների է բաժանված, Շարմազանովը խորհուրդ տալով քաղաքական թիմերի որոշ ներկայացուցիչների լուրջ չվերաբերվել, պատասխանեց.
«Տեսնում ենք, որտեղ կան ճամբարներ: Յուրաքանչյուր օր նրանց ներկայացուցիչները լքում են իրեն շարքերը: Իսկ ՀՀԿ-ն, տեսել եք, ինչ միասնական են պառլամենտում, 50 ելույթից 30-ից ավելին ՀՀԿ-ականները հնչեցրին »:
Հնչեցված մեկ այլ հարցի`ո՞վ է լինելու վարչապետը, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Պետք չէ շտապել: Դանդաղ շտապեք, երբ կլինեն ընտրությունները, ցուցակը կներկայացնենք, կիմանաք։ Կապրենք կտեսնենք»,-ասաց նա: