26 տարի անց. աբովյանցիները հարգեցին երկրաշարժի զոհերի հիշատակը
1988 թվականին դեկտեմբերի 7-ին, ժամը 11.41-ին Հայաստանը ցնցվեց. ըստ Ռիխտերի սանդղակի` ցնցումների ուժգնությունը էպիկենտրոնում կազմել էր 10 բալ: Վայրկյանների ընթացքում աղետյալ դարձավ երկրի բնակֆոնդի 17 տոկոսը` 21 քաղաք, 42 գյուղ։
Միայն Գյումրիում 217 շենք փլուզվեց, զոհերի ընդհանուր թիվը հասավ 25 հազարի: Ամենից շատ զոհեր եղան Գյումրի-Լենինականում` 15-17 հազար: Աղետը 4 հազար մարդու կյանք խլեց Սպիտակում: Կիրովականում ավերվեց 8000 բնակարան, Ստեփանավանում` 30 շենք եւ 2500 տուն: Ընդհանուր առմամբ 517 հազար մարդ անօթեւան դարձավ։ Հայաստանի հյուսիսային մասը նոր անվանում ստացավ` աղետի գոտի։
Սակայն տարիների ընթացքում աղետւ գոտի հասկացողությունը վերանումէ. Երկրաշարժից տուժած համայնքները վերականգնվում են, անօթեւանները ապահովվում են կացարաններով:
Դեկտեմբերի 7-ին, աբովյանցիները հարգեցին երկրաշարժի զոհերի հիշատակը: Այդ մասին պատմող տեսանյութը «Լուրեր»-ի դեկտեմբերի 8-ի թողարկումներում: