Խնձորի օգտակար հատկությունները
Խնձոր խնձորենու պտուղն է, որը երկիր մոլորակի ամենատարեց բնակիչներից է։ Այն հայտնի է դարձել մարդուն ավելի վաղ, քան մյուս բերքատու ծառերը։ Խնձորենու հայրենիքը համարվում է Կենտրոնական Ասիան։ ժողովրդական բժշկության մեջ խնձորը մեծ դեր ունի մարսողության համակարգի վրա, ինչպես նաև փքվածության, սակավարյունության դեպքում: Խնձորը բաղկացած է ջրից, գրեթե չի պարունակում ճարպեր, ածխաջրեր և սպիտակուց: Փոխարենը այն ունի մեծ քանակությամբ վիտամին C, բաղադրության մեջ կան ցինկ, կալիում, նատրիում, մի շարք այլ միկրո և մակրոտարրեր: Խնձորը կանխում են Ալցհեյմեր հիվանդության առաջացումը: Այսպիսի արդյունքներ ստացվել են կրծողների վրա կատարված ուսումնասիրությունից: Պարզվել է, որ թարմ հյութը կանխում է ուղեղի բջիջների ծերացումը: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ որոշակի կապ կա խնձորի և քաղցկեղի զարգացման միջև: Մասնավորապես խնձորը նպաստում է քաղցկեղային բջիջների աճի նվազմանը, հատկապես թոքերի քաղցկեղի դեպքում: Ինչպես շատ այլ մրգեր, խնձորն ընդհանրապես ճարպեր չի պարունակում եւ ցածր կալորիականություն ունի, քանի որ այն 87-90%-ով ջրից է բաղկացած: Եթե աղանդերը փոխարինեք խնձորով, այն կօգնի նիհարել: Հիմնական սննդի ընդունումից հետո մեկ կտոր խնձորը կանխում է ատամնափառի առաջացումը, ինչպես նաև մերսում է լնդերը: Մեկ այլ հետազոտության համաձայն խնձորը ուղեղում ավելացնում է նեյրոտասմիտեր ացետիլհոլինը, ինչը պատասխանատու է ուղեղում, նոր կառուցվածքների ավելացման:
Հիվանդությունները վերացնելու համար խորհուրդ է տրվում օրական օգտագործել 2-3 հատ խնձոր: Խնձորը նաև օգնում է, որպեսզի մաքրվի ատամների փառը, նաև վերացնում է բերանի տհաճ հոտը և կանխալգերում է մի շարք խնդիրներ ` կապված ատմաների հետ: