2015թ. Սեպտեմբերի 13-ին Հայաստանի ինը մարզերում կայացավ ՏԻՄ ընտրություններ
Մարալիկի եւ Իջեւանի քաղաքապետերը մնացին նույնը: Սեպտեմբերի 13-ին Հայաստանի ինը մարզում` Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռիի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի, Տավուշի և Կոտայքի մարզի` Ֆանտան, Մրգաշեն, Զառ, Ողջաբերդ համայնքների տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններ են կայացել: ՏԻՄ ընտրություններ են անցկացվել 22 համայնքում: Դրանցից 14-ում տեղի են ունեցել միայն համայնքի ղեկավարի ընտրություններ, յոթ համայնքում` ավագանու անդամի ընտրություններ և մեկ համայնքում` միաժամանակ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ: Տեղեկացնենք, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքում երեկ կայացած քաղաքապետի ընտրություններում հաղթանակել է գործող քաղաքապետ, ՀՀԿ ներկայացուցիչ Վարդան Ղալումյանը: Իսկ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում` քաղաքապետի ընտրություններին, հաղթել է ՀՀԿ-ական Արտակ Գևորգյանը` 1965 ձայներով: Նրա մրցակցի` ԲՀԿ ներկայացուցիչ Արտակ Ավդալյանի օգտին քվեարկել է 1110 անձ: Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքի հրապարակման, Վարդան Ղալումյանը ստացել է 6240 քվե: Քաղաքապետի մյուս թեկնածուն` նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը (ինքնաառաջադրում), ստացել է 2032 քվե: ՀՀԿ-ական մյուս թեկնածուն` ինքնաառաջադրված Արմեն Խաչատրյանը, օգոստոսի կեսերին ինքնաբացարկ էր հայտնել և հայտարարել էր, որ սատարելու է Վարդան Ղալումյանին: