Այսօր սեպտեմբերի 12-ին Ախթալայում խորովածի փառատոնն է
Փառատոնի նպատակն է հայկական ավանդական խոհանոցի տարածելն ու զարգացնելը, և հայկական խոհանոցի ու տարածաշրջանային զբոսաշրջությանը նպաստելը:
<<Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման>>ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանի տեղեկացմամբ` այս տարի փառատոնին մասնակցելու են խոհարարական քննադատներ Ռուսաստանից և իրենք կլինեն ժյուրի կազմում, նաև ֆրանսահայ հայտնի շեֆ-խոհարար Ալեն Ալեքսանյանը:
«Խորովածի փառատոնի տարածքում լինելու են տարբեր տաղավարներ` արվեստի, արհեստի և բնականաբար խորոված ներկայացնող տաղավարներ: