Ինչ է անհրաժեշտ առողջ սիրտ ունենալու համար
Առողջ սիրտ ունենալու համար պետք է
Երիտասարդ տարիքում աղի քիչ օգտագործումը նպաստում է հետագայում սիրտ-անոթային հիվանդությունների և հիպերտոնիայի առաջացման հավանականության նվազմանը: Առողջ սիրտ ունենալու համար հարկավոր է մեծ ուշադրություն դարձնել առաջին հերթին սննդին: Սննդակարգում պետք է մեծ տեղ զբաղեցնեն վիտամիններով, հանքանյութերով, մանրաթելերով հարուստ սննդատեսակները: Չի կարելի օգտագործել ճարպեր, շաքար և նատրիում: Դրանք խոլեստերին են առաջացման հիմնական պատճառներից են:
Պետք է ուտել`
1 հատապտուղներ,
2 վարսակի փաթիլներ,
3 ընկույզ, ,
4 սև շոկոլադ:
5 հատիկավորներ /սիսեռ, լոբի/,
6 սաղմոն,
7 լոլիկ,
8 կարմիր գինի,
9, կտավատի սերմ
10 սպանախ
Ըստ փորձագետների՝ երիտասարդ տարիքում փոխելով սննդակարգը՝ կարելի է կանխել սրտային հիվանդությունների առաջացումը և ապրել ավելի առողջ: Սրտանոթային հիվանդությունները մահացության հիմնական պատճառներից են ողջ աշխարհում: Իսկ առողջ սիրտ ունենալու համար մասնագետները խորհուրդ են տալիս անպատճառ առավոտյան նախաճաշել: Նախաճաշից առաջ օգտակար է թեթև վազքն ու հեծանիվ վարելը: Այն նպաստում է արյան շրջանառությանը և ամրացնում է սիրտը: