Ինչ է իրենից ներկայացնում Հեպատիտը
Հեպատիտ լյարդի բորբոքային հիվանդությունների (որոնց պատճառները և բուժումը տարբեր են) ընդհանուր անվանումը։Լյարդի բորբոքումը կարող է առաջանալ նաև մանրէային տոքսինների, թունավոր սնկերի, արտադրական և կենցաղային թունավոր նյութերի (ալկոհոլ, տրինիտրոտոլուոլ, դինիտրոֆենոլ, դիքլորէթան, մկնդեղ և այլն) ազդեցության, ինչպես նաև հղիության թունավորումների, մակաբուծական հիվանդությունների, որոշ դեղամիջոցների ոչ ճիշտ օգտագործման, ալերգիականհիվանդությունների (կարմիր գայլախտ, հանգուցավոր պերիարտերիտ, սկլերոդերմիա, դերմատոմիոզիտ), նյութափոխանակության, սնուցման խանգարումների և քրոնիկական ալկոհոլամոլության դեպքում։
Ըստ կլինիկական ընթացքի լյարդի բորբոքումը լինում է՝ սուր քրոնիկական։ Սուր Սուր բորբոքման հիմնական ախտանշանը դեղնախտն է, որն ուղեկցվում է լյարդի մեծացմամբ և աշթուլակողի ցավերով։ Բորբոքային պրոցեսի երկարատև ընթացքի դեպքում լյարդի ֆունկցիոնալ բջիջներըմահանում են և փոխարենը աճում է ֆիբրոզ շարակցական հյուսվածք։ Լյարդի ախտահարման առավել արտահայտվածության հետևանքով (օրինակ՝ ալկոհոլամոլություն) զարգանում է լյարդի ցիրոզ։ Քրոնիկական Քրոնիկական բորբոքման ախտանշաններն են՝ ընդհանուր թուլություն, ջերմության բարձրացում, լյարդի, հազվադեպ՝ փայծաղի մեծացում, որոշ դեպքերում՝ մաշկի և լորձաթաղանթների դեղնություն, հաճախ՝ աջ թուլակողի ցավեր։ Քրոնիկական լյարդի բորբոքումը կարող է տևել տարիներ։
Հիվանդությունը բուժելը անհնար չէ, բայց դա բավականին երկարատև պրոցես է, կախված հիվանդության տեսակից, որակից ու փուլից բուժումը կարող է շարունակվել է 16-72 շաբաթ: Բուժման ժամանակակից մեթոդները թույլ են տալիս հասնել դրական արդյունքի 60-90% դեպքերում: Բուժման արդյունավետությունը կախված է տարիքից, վարակվածության տեւողությունից, վիրուսի քանակից, նրա գենոտիպից, ավելորդ քաշից, ալկոհոլի չարաշահումից, լյարդի;