Ինչ ազդեցություն կարող է ունենալ երաժշտությունը մարդու հոգեկան աշխարհի վրա
Թե ինչ ազդեցություն կարող է ունենալ երաժշտությունը մարդու հոգեկան աշխարհի վրա, հայտնի էր դեռեւս Հին Հունաստանում։ Բոլոր հույն փիլիսոփաները մեծ հետաքրքրություն էին տածում երաժշտության հանդեպ, քանի որ երաժշտությունը համարվում էր փիլիսոփայության մի մասը։ Երաժշտությունը դաստիարակում էր, օգնում էր, թեթեւացնում էր ժողովրդի կյանքը։ Փիլիսոփա Պյութագորասը համարվում է առաջիններից մեկը, ով ցույց տվեց երաժշտության դերը եւ ազդեցությունը մարդու վրա։ Նա մաթեմատիկայի դասերն անցկացնում էր երաժշտության ներքո, քանի որ նկատել էր, որ այն շատ դրական է ազդում մարդու ինտելեկտի վրա։ Արիստոտելը նույնպես վստահեցնում էր, որ մարդու զարգացման վրա շատ մեծ է երաժշտության ազդեցությունը։երաժշտությունը կարող է բարձրացնել մարդու ինտելեկտի մակարդակը. Հնադարյան բժիշկները երաժշտությունը օգտագործում էին մի շարք հիվանդությունների բուժման նպատակով: Նրանք գտնում էին, որ մարդու յուրաքանչյուր օրգանին համապատասխանում է որոշակի հնչյուն կամ հնչյունների միացություն:
Երաժշտության միջոցով կարելի է բուժել կամ սպանել մարդուն: Վաղ ժամանակներում Արեւմուտքում գոյություն ուներ տանջալից մահապատժի տեսակ, որը իրականացվում էր երաժշտության միջոցով: Ներկայումս գոյություն ունեն երաժշտական մի շարք ուղղություններ, որոնք բացասաբար են ազդում մարդու ֆիզիկական եւ հոգեկան աշխարհի վրա` դարձնելով ագրեսիվ, ավերող, բողոքավոր, մռայլ դեպրեսիվ եւ այլն: Տասը րոպե ռոք երաժշտություն լսելուց հետո դպրոցահասակ երեխաները որոշ ժամանակով մոռանում են բազմապատկման աղյուսակը: Երաժշտությունը ազդում է նաեւ վարորդների վրա մեքենա վարելու ընթացքում: Ռիթմիկ, բարձր երաժշտության տակ վարորդը ինքնաբերաբար արագացնում է ընթացքը: Իսկ հանգիստ ու դանդաղ երաժշտությունը նպաստում է անշտապ ընթացքին: