Աչքերի գույնը շատ բան կարող է պատմել անձի մասին

 42428e873810b0b9b1484d7fe176ac4e 635328a4154bd78fd5017312502c82d3

Աչքերը գրավում են, ժպտում, վախեցնում…. դրանք արտացոլում են այն, ինչ կա մեր հոգում: Ֆոտոշարքն ապացուցում է, որ հայտնի արտահայտության իրական ապացույցը խոսքերի կարիք չունի:

Բոլորը գիտեն, որ աչքերը հոգու հայելին են: Միայն ուշադիր նայեք մարդու աչքերին և Դուք կսուզվեք նրա էմոցիաների և տրամադրության աշխարհ:Իսկ գիտե՞ք, որ աչքերի գույնը շատ բան կարող է պատմել անձի մասին:

Սև աչքեր: Ամենազարմանալին այն է, որ մաքուր սև աչքեր շատ հազվադեպ են հանդիպում: Սովորաբար այն աչքերը, որին մենք բնութագրում ենք որպես սև՝ հիմնականում մուգ շագանակագույն են: Մուգ շագանակագույն կամ սև աչքերը՝ ինչպես մենք դա անվանում ենք սովորույթի համաձայն, ասոցացվում են գիշերվա, գաղտնիության և ինտուիցիայի հետ: Սև աչքերով մարդիկ համարվում են շատ պատասխանատու և վստահելի:

Շագանակագույն աչքեր: Սա աշխարհի ամենատարածված աչքի գույնն է: Շագանակագույն աչքերով մարդիկ գրավիչ են և վստահ են իրենց վրա: Սա ուժեղ և հարուստ գույն է, որը ասոցացվում է հողի և պարզության, ստեղծարարության և լավատեսության հետ:

Կանաչ աչքեր: Կանաչը՝ դա միշտ մաքուր ու թարմ օդն է, այդ պատճառով կանաչ աչքերով մարդիկ միշտ ասոցացվում են տաք, հարավային քամու հետ: Նրանց շուրջ միշտ կա առեղծվածայինի և հանելուկայինի լուսապսակ և կանաչ աչքերում, միայն դիտելուց, շատ հեշտ է վայրկյանների ընթացքում մոլորվելը: Խելացի և հետաքրքրասեր:

Կապույտ աչքեր: Կապույտ աչքերում կա մի թարմ ու կենդանի բան, որ մարդիկ միշտ երազում են այս գույնի մասին և ձգվում են դեպի այդ գույնը: Դժվար չէ կռահել, որ կապույտ աչքերը, համարվում են աշխարհի ամենացանկալին: Խաղաղասեր, խելացի, բարի և լի երիտասարդությամբ և կյանքով, կապուտաչյա մարդիկ շատ եռանդուն են և ունակ են երկար հարաբերություններին:

 

da66fdb2d256ea2eb8dc103b707492a3 f0fc12fcd20d7f83deede06033611d85 images