Շան հաչոցի պատճառը մարդն է

Տնային շներն ավելի շատ են հաչում, քան իրենց վայրի ցեղակիցները այն պատճառով, որ հազարամյակներ շարունակ մարդիկ ընտրել են այն կենդանիներին, որոնք ավելի հաճախ են հաչել: Այսպիսի եզրահանգում են արել հունգարացի գիտնականները՝ ուսումնասիրելով շան հաչոցը և մարդկանց ընկալումները: Այս մասին գրում է Wired կայքը:

Մեծահասակ վայրի շները գրեթե չեն հաչում: Սա հիմնականում բնորոշ է շան ձագերին: Շները, որոնք ապրում են մարդկանց հետ, ընդհակառակը, ավելի հաճախ են հաչում: Գիտնական Մոլնարը ենթադրում է, որ այս ամենի պատճառը մարդու կողմից հազարամյակներ շարունակ իրականացվող սելեկցիան է:

Գիտնականները պարզել են, որ շան հաչոցն ունի որոշակի ակուստիկ կառուցվածք, սակայն դրանք չկան, երբ նրանք խաղում են մեկը մյուսի հետ: Մոլնարը սրանից եզրակացրել է, որ մարդիկ հատուկ ընտրել են շների, որոնց հաչոցի մեջ կային իրենց ծանոթ երանգներ:

funny_dog_face

Աղբյուր` 1in.am