Մեքսիկայում հնագետները պեղել են մարդկային ոսկորներից կազմված պատ

Մեքսիկայի մայրաքաղաքում հնագետները հայտնաբերել են ացտեկների ժամանակաշրջանի մարդկային ոսկորներից ու գանգերից կազմված պատ: Դրա հարեւանությամբ գտնվել են շրջանաձեւ դասավորված մարդկային գանգեր: Գտածոն թվագրվում է XV-XVI դդ.:

Ոսկորներով պատի երկարությունը 34 մետր է: Մասնագետները կարծում են, որ այն ացտեկների երբեմնի մայրաքաղաքի տարածքում է գտնվում: Հնագետների խոսքով՝ ոսկորները պատկանում են ացտեկների թշնամիներին, որոնց զոհաբերել են:

 

Աղբյուրը` http://shamshyan.com/