Եղանակի առաջիկա օրերի կանխատեսում
Օգոստոսի 22-ին առավելապես հյուսիսային շրջաններում, 23-26-ին շրջանների մեծ մասում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Օդի ջերմաստիճանը 24-ի ցերեկը կնվազի ևս 4-5աստ` գիշերը +19+22, ցերեկն ստվերում +30+33, երեկոյան +25+27:
Քամին` հյուսիսարևելյան` 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 22-25-ին կնվազի 8-10 աստիճանով:
Բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը պահպանվում է:
Հովտային շրջանների բնակիչներին խորհուրդ է տրվում ցերեկային ժամերին արևի տակ չգտնվել, կրել բաց գույնի բամբակե հագուստ, խմել սովորականից շատ հասարակ, ոչ-գազավորված ջուր, սահմանափակել ֆիզիկական աշխատանքը: