Մարմնի վրա գտնվում են մեծ քանակությամբ ակտիվ կետեր և իրենց վրա ազդելով կարելի է ազդել օրգանիզմում գործող որոշակի պրոցեսների վրա:
Բոլորին հայտնի է, որ մեր մարմնի վրա գտնվում են մեծ քանակությամբ ակտիվ կետեր և իրենց վրա ազդելով կարելի է ազդել օրգանիզմում գործող որոշակի պրոցեսների վրա:
Բժշկության ժամանակ կիրառվում են հատուկ ասեղներ, որոնց միջոցով ներգործում են հատուկ կենտրոնների վրա։ Մեթոդն օգտագործվում է ցավազրկման և բուժման նպատակներով։ Թերապիան ծնվել է հին Չինաստանում և ունի մոտ 4 հազար տարվա պատմություն։
Մեր ներբանների տակ գտնվում են 34 այդպիսի կեսաբանորեն ակտիվ կետեր: Այդ կետերին դիպչելով հնարավոր է ազատվել տարբեր հիվանդություններից:
Կենսաբանորեն ակտիվ կետերի զուգակցման ընտրությունը պահանջում է մեծ հմտություն և բժշկական հատուկ կրթություն։ Այդ կետերը կարող են համապատասխանել որոշակի օրգանի, ինչպես նաև ամբողջ օրգանիզմի որոշակի ֆունկցիայի ուժեղացմանը կամ թուլացմանը։