Գիտնականները գտել են օրգանիզմի ծերացման գործընթացը դանդաղեցնող միջոց
Հայտնաբերվել են նոր դասի դեղահաբեր, որոնք դանդաղեցնում են ծերացման գործընթացը մկների մոտ՝ քչացնելով տկարության ախտանիշերն ու ընդլայնելով առողջ կյանքի տևողությունը մարդկանց մոտ:
Մոսկվայի պետական համալսարանի գիտնականները գտել են օրգանիզմի ծերացման գործընթացը դանդաղեցնող միջոց: Նրանք ստեղծել են անտիօքսիդանտ պարունակող դեղահաբեր, որոնք որոշ չափով կանխում են բջիջների ծերացումը:
«Այս ուսումնասիրությունը մենք համարում ենք լուրջ քայլ առաջ, անվտանգ դեղմամիջոցների մշակման ուղությամբ, որոնք կարող են նշանակվել հիվանդներին՝ երկարացնելու համար նրանց առողջ կյանքի տևողությունն ու բուժելու տարիքի հետ կապված հիվանդությունները և խանգարումները»,- ասում է հետազոտության համահեղինակը: Դեղահաբերը հաջող փորձարկվել են կենդանիների վրա: Վերջիններս, գիտնականների խոսքով, ձերբազատվել են մի շարք հիվանդություններից, որոնք ի հայտ են գալիս ծերության ժամանակ:
Հինգ տարվա ընթացքում արդեն հասանելի կլինի ծերության դեմ պայքարի դեղորայքը, հայտնել են Սիդնեյի համալսարանի աշխատակիցները: Գիտնականների հետազոտությունները ցույց են տվել, որ շնորհիվ ռեսվերատրոլուի’ խաղաղի կեղեւի մեջ պարունակվող միացությանը, հնարավոր է պատրաստել կյանքը երկարացնող եւ տարիքի հետ կախված հիվանդությունները կանխող դեղորայք, հաղորդում է Medical Xpress-ը: