Ամերիկյան բանտում կալանավորները զանգվածային ծեծկռտուք են սարքել
Ամերիկյան բանտում կալանավորները զանգվածային ծեծկռտուք են սարքել անօդաչուի պատճառով, որում թմրանյութերով փաթեթ է եղել: Օհայո նահանգի Մենսֆիլդի բանտի աշխատակիցները հայտնել են, որ թմրանյութերի և ծխախոտի փաթեթով անօդաչու թռչող սարքը վայրէջք է կատարել բանտի ներքին բակում:
Փաթեթը նախատեսվել է զբոսանքի հյուսիսային տարածքի համար, բայց իջել է հարավայինում: Այդ պատճառով բանտարկյալների միջև ծեծկռտուք է սկսվել:Կալանավորներին բաժանելու համար աշխատակիցներն արցունքաբեր գազ են կիրառել: 9 մարդ մեկուսարան է ուղարկվել: