Լոլիկի հյութի օգտակար հատկությունները և հակացուցումները

Լոլիկի հյութը հարուստ է A, B6 և C վիտամիններով, որոնք բարելավում են տեսողությունը, ոսկորների ու ատամների վիճակը:

Բացի այդ, այն նվազեցնում է խոլեստերինի քանակը, օրգանիզմը մաքրում տոքսիններից, կանխում սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների առաջացումը, բարելավում մարսողությունն ու կարգավորում աղիների աշխատանքը:

Նոր հետազոտությունները ցույց են տվել, որ ծանր ֆիզիկական աշխատանք կատարելուց հետո, մեկ բաժակ լոլիկի հյութը շատ օգտակար է:

Ըստ հույն գիտնականների ուսումնասիրության՝ լոլիկի հյութն օգնում է վերականգնել մկանները մարզումից հետո;

Լոլիկի հյութը  կարգավորվում է թե՛ էնզիմների և պրոտեինների մակարդակը, թե՛ գլյուկոզայի մակարդակը: Ինը մարզիկներ մարզումներից հետո խմել են լոլիկի հյութ, իսկ մնացածն’ իրենց մշտական ըմպելիքները: Պարզվել է’ նրանք, ովքեր խմել են լոլիկի հյութ, ավելի արագ են վերականգնվել, քան մնացածները: Գիտնականները խորհուրդ են տալիս մարզումներից հետո ըմպել մի բաժակ լոլիկի հյութ և մկանները ոչ միայն չեն վնասվի, այլև կվերականգնվեն:

Հակացուցումներ

Լոլիկը և լոլիկի հյութը չպետք է չարաշահեն լեղաքարային հիվանդություններ ունեցողները, քանի որ այն օժտված է ուժեղ լեղամուղ հատկությամբ, կարող է քարերի դուրսմղման պատճառ լինել: Չարժի ռիսկի դիմել, երբ չգիտեք լեղաքարերի չափսերը, քանի որ դրանք պարզապես կարող են խցանել լեղուղիները:

Լոլիկի հյութը պետք է խմել միայն սնունդ ընդունելուց կես ժամ հետո: Այն օգնում է տարբեր հիվանդությունների դեպքում ու օգտակար է կոսմետոլոգիական առումով: