11 երեխա դուրս է գրվել, կան նոր հիվանդներ

Հիվանդներին վաղ հայտնաբերելու նպատակով շարունակվող բակային համայցերի արդյունքում Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքից «Նաիրիի բժշկական կենտրոն» բժշկական կենտրոն
հոսպիտալացվել է եւս 2 երեխա, ինչպես նաեւ դաստիարակչուհիներից մեկը։ Վերջինիս վիճակը գնահատվում է միջին ծանրության։

Բոլորն անհրաժեշտ բուժում են ստանում, ինչի արդյունքում նրանց առողջական վիճակը բարելավվում է։ Նոյեմբերի 28-ին Եղվարդ քաղաքի «Նաիրիի բժշկական կենտրոն» ընդունված 11 երեխա այսօր դուրս է գրվել։ Այդպիսով, նոյեմբերի 30-ին, ժամը 13.30-ի դրությամբ մանկապարտեզում արձանագրված թունավորումից Եղվարդի հիվանդանոցում շարունակում է բուժվել 3-6 տարեկան 41 երեխա եւ 1 մեծահասակ։
Ամբուլատոր պայմաններում սպասարկվում է 33 փոքրիկ։

Երեւանի բուժհաստատություններ նոր հիվանդներ չեն ընդունվել։ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում բուժվող 18 երեխայի վիճակն այսօր անհամեմատ ավելի լավ է։ Առողջական դրական տեղաշարժ է նկատելի նաեւ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում բուժվող փոքրիկի մոտ։
Այս պահի դրությամբ, ընդհանուր առմամբ, հիվանդանոցային բուժում են ստանում 60 երեխա եւ 1 մեծահասակ։ Հակահամաճարակային եւ կանխարգելիչ միջոցառումները շարունակվում են։
Երեխաների առողջական վիճակը գտնվում է ՀՀ առողջապահության նախարարի անմիջական վերահսկողության ներքո:

ՀՀ առողջապահության նախարարություն