Եղանակի առաջիկա օրերի կանխատեսում

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Արարատյան դաշտում և Սյունիքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգություն

Հանրապետության տարածքում`

Հուլիսի 6-9-ին հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում‘ 15-20մ/վրկ. արագությամբ: Հուլիսի 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 6-8-ին կնվազի 2-3աստիճանով, 9-10-ին նույնքան կբարձրանա:

Երևանում`

Հուլիսի 6-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: