Վաղինակ Շուշանյանը ծանր հոգեբանական վիճակում է
Վաղինակ Շուշանյանը ծանր հոգեբանական վիճակում, նա արտասվում է Ազատության հրապարակում
Հիմնական հայտարարությունից հետո , «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը կոչով դիմեց հավաքված հանրությանը, որպեսզի վերջիններս լքեն Բաղրամյան պողոտան եւ շարժվեն դեպի Ազատության հրապարակ.
«Իրականում հասկացեք` սա խաղ ու պարի չի, սրա նման նախադեպ չի գրանցվել: Ժողովուրդ ջան, հաղթանակի ճանապարհին ենք: Ժողովուրդ, հարցի լրջությունը գիտակցեք, ամեն մեկս պատասխանատու ենք կայացված որոշման համար, բայց մի բան ևս գիտակցեք` այս ամբողջ պատասխանատվությունը ծանր է լինելու իմ համար, որովհետև ես կարող եմ իջնեմ, բայց ուզում եմ բոլորիդ համար անեմ:
Իրականում մնալով այստեղ ոստիկանությունից ծեծ ու ջարդ ստանալով` հասնելո՞ւ ենք խնդրի լուծման: Մնալով այստեղ` մենք ամեն օր ֆիզիկապես պատրաստ չենք ծեծուջարդի, ջրցանի, միայն զոռբայութամբ չի: Ժողովուրդ, եկել ենք խաղաղ, գնում ենք խաղաղ»,- եզրափակեց Վ. Շուշանյանը:
Տեղեկացնենք, որ Վ. Շուշանյանն այս պահին Ազատության հրապարակում է: Նա շատ ծանր հուզական վիճակում է, նրան փորձում են օգնել եւ հանգստացնել ընկերներն ու Բագրատ սրբազանը: Շուշանյանն այս պահին արտասվում է…