Եղանակի առաջիկա օրերի կանխատեսում

Հանրապետության տարածքում`
Հունիսի 25-27-ին շրջանների զգալի մասում, 28-29-ին հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վրկ. արագությամբ:

Քամին`հարավ-արևմտյան`5-1մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 25-26-ին կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև կբարձրանա 2-3 աստիճանով:

 

Երևանում`
Հունիսի 25-27-ի գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ: 28-29-ի երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, կա կարճատև անձրևի փոքր հավանականություն: