Այստեղ հավաքվել է այն գունավոր ու լավ երիտասարդությունը, որի գործողությունների հետ մենք համամիտ ենք
Այստեղ հավաքվել է այն գունավոր ու լավ երիտասարդությունը, որի գործողությունների հետ մենք համամիտ ենք
Այս պահին Բաղրամյան պողոտա են եկել իրենց բողոքի ձայնը բարձրացնելու «Վիտամին ակումբի» տղաներ` Արամ MP3-ն ու Վաչեն: Դերասանները լրագրողների հետ զրույցի ժամանակ նշեցին, որ իրենք դեմ են եւ’ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը, եւ’ հավաքված քաղաքացիների նկատմամբ բռնության կիրառմանը.
«Մենք բազմիցս նշել ենք, որ դեմ ենք բռնություններին, իսկ այսօր այստեղ ենք, որպեսզի կիսենք հավաքված մարդկանց մտահոգությունները: Այստեղ այսօր հավաքվել է այն գունավոր ու լավ երիտասարդությունը, որի գործողությունների հետ մենք համամիտ ենք: Մենք մշտապես եղել ենք ժողովրդի կողքին, ինչ արել ենք մինչ օրս` արել ենք հենց նրանց համար, ասեմ, որ ժողովրդի մի մասնիկն է նաեւ ոստիկանը: Երբ ընդհարում է լինում հասարակության ներկայացուցիչների եւ ոստիկանների միջեւ, ապա դա վատ է երկու կողմերի համար: Մենք այսօր ենք միացել ակցիային, որովհետեւ հասկացել ենք, որ սա քաղաքացիական պայքար է»,- նշեց Վաչեն:
Արամ MP3-ն էլ հավելեց. «Մենք չենք ցանկանում որ բռնի ուժ կիրառվի մեր բնակչության նկատմամբ: Ամեն հարց թող լուծվի բանակցությունների միջոցով: Ժողովրդի հանդեպ գործողություններն ահավոր էին, եթե պետք է լինի ընդհարում, թո’ղ լինի, մենք կլինենք կիզակետում»: