Թբիլիսիում տեղի ունեցած հզոր ջրհեղեղի հետևանքով վայրի կենդանիները ազատորեն շրջում են քաղաքի փողոցներով
Թբիլիսիի փրկարարական ծառայությունները հայտնաբերել են ջրհեղեղից զոհված եւս մեկ մարդու դի։ Ենթադրաբար, նա արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակից է, հաղորդում է «Ռուսթավի-2» հեռուստաալիքը։ Այսպիսով, ջրհեղեղից զոհվածների թիվը հասել է 11-ի։
Հորդառատ անձրեւը՝ կարկուտի եւ քամու ուղեկցությամբ, Թբիլիսիում տեղացել է կիրակի գիշերը։ Տարերքի հետեւանքով վնասվել են բնակելի տներ, ճանապարհներ, ենթակառուցվածքներ, հեղեղվել է կենդանաբանական այգին։
Հեռուստաալիքի տվյալներով, սպանվել են գազանանոցից փախած կենդանիների մի մասը։ Ջրհեղեղից հետո այգուց փախել է 30 գիշատիչ։ Քաղաքապետարանի ներկայացուցիչը հայտնել է, որ այժմ որոնում են վեց առյուծի, վեց վագրի, յոթ արջի եւ 13 գայլի։ Քաղաքապետարանը բնակիչներին կոչ է արել չլքել տները, քանի դեռ բոլոր կենդանիներին չեն բռնել։
Քաղաքում շրջում են կոկորդիլոսը, գետաձին եւ վագրը։
Ականատեսների խոսքով, սպանվել են երկու առյուծ եւ մեկ վագր։ Փրկարարների խոսքով, կենդանիները մոտ չէին թողնում, ուստի ստիպված են եղել ծայրահեղ միջոցների դիմել։
Տարերքի հետեւանքով տանիքից զրկվել են 40 ընտանիքներ։