Ինչպես թարմ պահել բանջարեղենը
Պղպեղը`զամբյուղի մեջ, վարունգը`ծովաբողկով և սխտորով կաթսայի մեջ, դեղձը փաթաթում են անձեռոցիկներով, բրոկոլին դնում են սկահակի մեջ, իսկ լոլիկը`պոչիկները դեպի վերև:
Իդեալական տարբերակ`բանջարեղենը թարմ ուտելու համար: Սակայն դա ոչ միշտ է ստացվում: Այդ պատճառով Ձեզ ենք ներկայացնում տնային պայմաններում բանջարեղենը, միրգը և կանաչեղենն ավելի թարմ պահելու միջոցներ:
Սառնարան. Նախքան բանջարեղենը կամ միրգը պոլիէթիլենային տոպրակի մեջ դնելը, սառեցրեք այն, արպեսզի կոնդենսատ չառաջանա, քանի որ խոնավությունը նվազեցնում է պահպանման ժամկետը: Հազարաթերթիկը և ծաղկակաղամբն ավելի երկար կմնան թարմ, եթե տոպրակի մեջ դնեք երկու-երեք կտոր շաքարավազ`այն կներծծի ավելորդ հեղուկը: Սակայն բանջարեղենի ոչ բոլոր տեսակները կարող են պահվել պոլիէթիլենային տոպրակի մեջ: Դա հակացուցված է վարունգի, լոլիկի, սմբուկի և քաղցր պղպեղի համար: Խնձորի, բանանի, սեխի, լոլիկի համար սառնարանում պետք է հատկացնել առանձին արկղ: Բանն այն է, որ դրանք արտադրում են էթիլեն`այն արագացնում է մթերքների հասունացումը: Այս հատկությունները կարելի է օգտագործել միայն այն դեպքում, երբ, օրինակ`չհասած բանջարեղենի կամ մրգի հետ դնեք հասած միրգ կամ բանջարեղեն`մնացածն ավելի արագ կհասունանան:
Մի խախտեք հարևանության կանոնները
Բանջարեղենի որոշ տեսակներ հիանալի կերպով զուգակցվում են աղցանում, սակայն տանել չեն կարող միմյանց որպես հարևաններ սառնարանում: Լոլիկների հետ պետք չէ պահել կաղամբ կամ նեխուր: Գազարը, մնալով լոլիկի և պղպեղի կողքին, կարող է դառնահամ տալ: Վարունգը և կանաչ պղպեղը չպետք է պահել կարմիր խնձորի և լոլիկի հետ`հակառակ դեպքում կսկսեն փտել:
Բանջարեղենը նաև չի փչանա, եթե սխտորի հատիկներ դնեք դրանց հետ (մոտավորապես 3 հատիկ 1կգ-ին):
Լոլիկ
Լոլիկը չի սիրում սառնարանում մնալ: Այնտեղ ավելի արագ է կորցնում հոտը և դառնում է անհամ, այդ պատճառով լոլիկը պետք է պահել սենյակային ջերմաստիճանում և լույսին: Լոլիկներն ավելի երկար են մնում թարմ, եթե դրանք դնել պոչիկները դեպի վերև:
Վարունգ
Բանջարեղենը փաթաթեք թղթե սրբիչով և դրեք ապակե ամանի մեջ:
Դդմիկ
Դդմիկը պետք է պահել սառը վայրում`դնելով մեկ շերտով այնպես, որ միմյանց չդիպչեն:
Ծաղկակաղամբ
Այս բանջարեղենը երկար պահելու համար պետք է փաթաթել թղթե շերտով`մի քանի փոքրիկ անցքեր անելով:
Բրոկոլլի
Բրոկոլլիից փունջ արեք`ցողունն իջեցնելով ջրի մեջ, իսկ հետո դրեք սառնարանում: Չմոռանաք ջուրը փոխել ամեն օր:
Բուլղարական պղպեղ
Գնեք միանգամից հասած պղպեղ: Այն պետք չէ պահել սառնարանում: Դրեք մութ սենյակում գտնվող զամբյուղի մեջ: Պղպեղը կլանում է կողմնակի բույրերը, այդ պատճառով տարան պետք է մաքուր լինի:
Կանաչեղեն
Փաթաթեք այն ստվար թղթով, մի թեթև ջուր շաղ տվեք, դրեք պոլիէթիլենային տոպրակի մեջ և պահեք սառնարանում:
Խաղող
Ողկույզը փաթաթեք սրբիչով, տեղադրեք ծակոտիներով պոլիէթիլենային տոպրակի մեջ և պահեք սառնարանում:
Բանան
Բանանը պետք է պահել չոր և մութ վայրում` թղթե տոպրակի մեջ: Կանաչավուն բանանները գիշերը թողեք սառնարանում`դրանք կդեղնեն:
Դեղձ
Շատ լավ են պահպանվում սառնարանում մրգի համար նախատեսված բաժնում: Այնտեղ կարող են թարմ մնալ մի քանի շաբաթ, եթե ամեն մեկը փաթաթեք թղթե սրբիչով: