Եղանակի առաջիկա օրերի կանխատեսում

Հանրապետության տարածքում`
Հունիսի 1-ին, 2-ի գիշերը հյուսիսային շրջաններում, հունիսի 2-ի երեկոյան ժամերին, 3-ին, 4-ին, 5-ին` գիշերը և երեկոյան, շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25մ/վրկ արագությամբ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 3-ին կբարձրանա 1-2 աստիճանով:

Երևանում`

Հունիսի 1-ի երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է:

Հունիսի 2-5-ի երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ: