Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում`

Մայիսի 21-25-ին շրջանների զգալի մասում երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ. արագությամբ:

Քամին` հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 21-22-ին էապես չի փոխվի, 23-24-ին կնվազի 3-4 աստիճանով:

Երևանում՝ 

Մայիսի 21-25-ին` երեկոյան ժամերին և գիշերը, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ: