Զոհերի թիվը գնալով ավելանում է
Մայիսի 12-ին Նեպալում տեղի ունեցած 7.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 65-ի:
Ցնցումները զգացվել են նաև Հնդկաստանում, որտեղ աշխատանքը դադարեցրել են Նյու Դելիի և Կալկաթայի մետրոպոլիտենները։ Հնդկաստանի ներքին գործերի նախարարությունը հայտնել է 17 զոհի մասին, որոնցից 16-ը՝ Բիհար նահանգից։
Նոր երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Նեպալի մայրաքաղաք Կատմանդուից 83 կմ դեպի արևելք։
Սա վերջին շրջանում Նեպալում գրանցված երկրորդ հզոր երկրաշարժն է։