Եղանակի առաջիկա օրերի կանխատեսում
Հանրապետության տարածքում`
Մայիսի 12-15-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ. արագությամբ, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 12-15-ին էապես չի փոխվի, 16-ին կբարձրանա 3-5 աստիճանով:
Երևանում՝
Մայիսի 12-15-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: