Աշխարհի լավագույն բժշկությունն ունեցող երկրները
1. Լինելով աշխարհի ամենագեղեցիկ երկրներից մեկը՝ Շվեյցարիան 2012 թ. սկսած աշխարհում կյանքի ամենաերկար տևողությունն ունի, որը տղամարդկանց մոտ հասնում է 80,5 տարեկանի, իսկ կանանց մոտ՝ 85: Դա անկասկած մասամբ երկրի առողջապահական համակարգի ձեռքբերում է: Բժշկական ծառայությունները մեծ մասամբ վճարվում են պետության կողմից, ինչպես նաև անձնական բժշկական ապահովագրությունների միջոցով:
2. Հարավային Կորեան աշխարհում հայտնի է իր առողջապահական լավ համակարգով: Հիմնական խնդիրներից մեկը, որով զբաղվում է Առողջապահության նախարարությունը, շրջակա միջավայրի աղտոտումն է, որն էլ տեղի բնակիչների մոտ մեծ թվով հիվանդություններ է առաջացնում:
3. Ավստրալիան կյանքի համար լավագույն անկյուններից մեկն է: Սակայն երկիրն ունի նաև արդյունավետ առողջապահական համակարգ: Պետությունը փոխհատուցում է երկրի բնակիչների բժշկական ծառայություններից օգտվելու ծախսերի 75 %-ը, իսկ մնացած մասը ծածկում է անձնական ապահովագրությունը:
4. Իտալիայում գործում է խառը՝ հասարակական-մասնավոր առողջապահական համակարգ: Կյանքի միջին տևողությունն այստեղ 82 տարի է, բոլոր վիրահատություններն այստեղ անվճար են՝ թե՛ պետական, թե՛ մասնավոր հիվանդանոցներում:
5. Իսպանիայում շատ են կոմպետենտ բժիշկները, լավ կրթված բուժքույրերը և լավագույն բժշկական սարքավորումները: Բժշկի դեղատոմսի մեծ մասը պետությունն է վճարում, քաղաքացուն մնում է վճարել դուրս գրված դեղերի արժեքի միայն մի փոքր մասը:
6. Աշխարհում արդյունավետության ցուցանիշով վեցերորդ տեղը զբաղեցնող Իսրայելի բժշկությունը այդ երկրի քաղաքացիների համար հիմնարար իրավունք է հանդիսանում: Իսրայելի բժշկական առողջապահական համակարգը պահանջում է, որպեսզի բոլոր քաղաքացիները պարտադիր բժշկական ապահովագրություն ունենան: Համակարգը կառավարվում է պետության կողմից և աշխարհում տեխնոլոգիապես ամենազարգացածներից է համարվում:
7. Ճապոնիայում նույնպես պետությունը մասամբ փոխհատուցում է քաղաքացիների առողջապահական ծախսերը: Սակայն Ճապոնիայում մեծ ուշադրություն է հատկացվում նաև գործազուրկներին և աղքատ բնակիչներին: Բժշկական ծախսերից ամբողջովին ազատվում են անտունները և ցածր եկամուտ ունեցողները:
8. Հոնկոնգում կյանքի տևողությունը աշխարհում ամենաբարձրերից է, իսկ մանկահասակների մահվան ցուցանիշը՝ ամենացածրերից: Բժշկական ծառայություններ են առաջարկում թե՛ պետական, թե՛ մասնավոր սեկտորները, սակայն գրագետ ֆինանսավորման շնորհիվ դրանք երկուսն էլ հասանելի են բնակչության մեծամասնությանը: