Հալեպը դարձյալ հրթիռակոծության է ենթարկվել

Սիրիայի հյուսիսային մայրաքաղաք Հալեպում զինյալները հրթիռակոծել են երեք թաղամաս:Քաղաքային ոստիկանության տվյալներով՝ արձակված արկերը պայթել են  Քուաթլի և Ազիզիե,  Աշրաֆիա, թաղամասերում: Զոհվել է 4 մարդ, այդ թվում՝ կին ու երեխա, ևս 36-ը վիրավոր են:

Շաբաթ օրը հրթիռային հարվածների զոհ է դարձել 14 խաղաղ բնակիչ, գրանցվել է ավելի քան 60 վիրավոր:

Սիրիական պետական ՍԱՆԱ գործակալության հաղորդմամբ՝ հարձակումների հեղինակը «Շուհադա Բադր» ծայրահեղական խմբավորումն է, որը գրավել է Բանի Զեյդ շրջանը: