Միակ թեկնածուն ընտրվեց միաձայն

Երեկ՝ նոյեմբերի 23-ին Կոտայքի մարզի Հանքավան գյուղական համայնքում գյուղապետի արտահերթ ընտրություններ էին: Նախկին գյուղապետը՝ Հակոբ Հակոբյանը առողջական խնդիրների պատճառով հրաժարական էր տվել:
Գրանացված միակ թեկնածուն՝ անկուսակցական, համայնքի ղեկավարի տեղակալ Շահեն Հակոբյանը միաձայն 49 կողմ քվեով ընտրվեց գյուղապետ: 92 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 49 ընտրող: Ի դեպ, Շահեն Հակոբյանը նախկին գյուղապետի եղբայրն է:

տպ