Քարդաշյան քույրերը խնդրանքով դիմել են ամբողջ աշխարհին

Քլոե Քարդաշյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Խնդրում եմ միանալ Հայոց Ցեղասպանության մասին ստորագրահավաքին` աշխարհին տեղեկացնելու նպատակով:

gATAWeudpgwpYLy-800x450-noPad

Քույրս և ես ոչ միայն փորձում ենք իրազեկել Հայոց ցեղասպանության, այլ ցեղասպանությունների և ընդհանրապես մարդկային սպանդի մասին: Գիտելիքը ուժ է: Եթե ավելի լավ տեղեկացված լինենք, հույս կունենանք, որ ավելի լավ արարքներ կգործենք:

Ցեղասպանությունները, կոտորածները, մարդկային սպանդը… ճղճիմ արարքներ են: Երկրի երեսից մի ամբողջ ռասա մաքրելն Աստծո կամքը չէ: Մեր պարտքն է իրազեկել մարդկանց պատմության այս էջերի մասին: Մեր պարտքն է նաև չլռել, եթե ինչ-որ տեղ, ինչ-որ ժամանակ մարդ արարածը ենթարկվել է տառապանքների և ստորացման իր ռասայի կամ հավատի համար: Լռությունը խրախուսում է տառապանք պատճառողին և ոչ թե տառապանքների ենթարկվածին»: