Որպեսզի ազատվեք մազաթափությունից և դանդաղեցնեք մազերի սպիտակեցումը
Առողջ սննդակարգ՝ առողջ մազեր
Մազաթափությունը, սպիտակ կամ անփայլ մազերը՝ համապատասխան հանքանյութերի, սպիտակուցների ու վիտամինների պակասի արդյունք է: Տրիխոլոգ Սառա Էլլիսոնը նշում է, որ դրանից խուսափելու լավագույն տարբերակը, ոչ թե կոսմետիկ միջոցներն են, այլ ճիշտ սննդակարգը:
Նա ընդգծում է, որ հենց դա է պատճառը, որ եթե որոշել եք բուժել մազերը ու կանխարգելել մազերի սպիատկեցումն ու մազաթափությունը պետք է սկսել արյան անալիզից ու սննդակարգի հետազոտությունից:
Համաձայն էլլիսոնի, մազերը գրեթե 90 տոկոսով կազմված են սպիտակուցներից: Այդ պատճառով օրվա սննդակարգում պետք է պարտադիր ընդգրկված լինեն բավարար քանակությամբ սպիտակուցներ:
Ինչպես խուսափել մազերի սպիտակեցումից
Տրիխոլոգ Էլլիսոնը նշում է, որ մազերի սպիտակեցումը հնարավոր է խուսափել ընկույզ ուտելով: Այն պարունակում է մեծ քանակությամբ բիոտին, վիտամին E և օմեգա-ճարպեր: Բացի այդ այն պարունակում է պղինձ, ինչը պարունակում է մելանին, որն էլ անհրաժեշտ է պիգմենտի արտադրության համար: Մասնագետը նշում է, որ հենց պղինձի պակասն է, որ հանգեցնում մազերի սպիտակեցմանը:
Մազաթափության պատճառները
Բարակ մազերն ու մազարմատների թուլությունը կարող է կապված լինել երկաթի պակասի հետ: իհարկե, դրա համար կան բազմաթիվ այլ գործոններ նույնպես, ինչպես օրինակ սթրեսը կամ մթնոլորտի աղտոտվածությունը: Սակայն դրանց ազդեցությունը այդքան զգալի չի լինի, եթե չլինի երկաթի դեֆիցիտ:
Մազաթափությունից խուսափելու համար հարկավոր է ուտել երկաթ պարունակող մթերքներ՝ կարմիր միս, հնդկաձավար, խնձոր: Հավկիթը օգտակար է մազերին ոչ միայն մթերքի տեսքով, այլ նաև մազերի համար ամրացնող դիմակի: Այն պարունակում է սպիտակուցներ,կերոտին, վիտամին D և B, բիոտին, որոնք ամրացնում եմազերն ու դրանք դարձնում են առավել էլաստիկ:
Գլխամաշկի չորությույուն
Սրա հիմնական պատճառը ցինկի պակասն է: Այս տարրը ապահովում է ճարպագեղձերի բնականոն աշխատանքը, որոնք պատասխանում է մաշկի սնուցման համար: Ցինկ մեծ քանակությամբ պարունակում են մասնավորապես ծովային ուտեստները:
Մազերի ճիշտ խնամքը ու դրանց առողջության մասին հոգալը պակաս կարևոր չէ: Այն ձեզանից առանձնահատուկ դիետաներ չի պահանջում, ընդամենը բազմազան ու առողջ սննդակարգ, իսկ դրա համար, հարկավոր է ընդամենը վերանայել մթերատեսակների ցանկը: