Ահա թե ինչը տղամարդկանց մոտ անպտղության պատճառ կարող է դառնալ
Գիտնականների խոսքով՝ ԳՄՕ-ն ավելի վտանգավոր է, քան օրգանական մթերքները, քանի որ դրանում շատ ավելի մեծ քանակությամբ պեստիցիդներ են պարունակվում, բացի այդ՝ այն խախտում է հորմոնալ բալանսը:
Հասարակական առողջության Բոստոնի դպրոցի գիտնականները հետազոտություններ են իրականացրել եւ պարզել, որ պեստիցիդները, որոնք պահպանվում են թարմ մրգերի վրա, կարող են հազարավոր սպերմատոզոիդներ սպանել:
Փորձարկմանը երեք հարյուր կամավոր է մասնակցել: Այն կամավորները, որոնք ավելի շատ բանջարեղեն ու միրգ են օգտագործել՝ պեստիցիդների ավելի մեծ պարունակությամբ, սպերմատոզոիդների՝ մոտ 49 տոկոսով ցածր մակարդակ ունեին: 32 տոկոսի մոտ սպերմատոզոիդները ձեւափոխվել էին:
Մասնագետները կոչ են անում հաշվի առնել այս փաստը մթերքներ գնելիս: