Եվրախորհրդարանը ընդունեց Հայոց ցեղասպանության մասին բանաձևը
Եվրախորհրդարանն այսօր իր լիագումար նիստում «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի» թեմայով քննարկումներից հետո հավանություն տվեց Հայոց ցեղասպանության մասին բանաձևին։ Բանաձևի նախագծի քննարկմանը ԵԽ պատգամավորները կոչ արեցին Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը» թեմայով քննարկումներն ընթացել են ապրիլի 15-ին, խորհրդարանի լիագումար նիստում: