Ի՞նչ կլինի եթե Պուտինը ապրիլի 24-ին չգա Հայաստան
Շաբաթներ առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար` Դմիտրի Պեսկովը հայտարարեց, որ Պուտինն ապրիլի 24-ին կլինի Երևանում: Այնուհետև ռուսական մամուլում տարածվեցին, որ այցը հնարավոր է չկայանա:
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ավելի հակված է հավատալ, որ ապրիլի 24-ին ՌԴ նախագահի այցը Հայաստան կկայանա:
«Վլադիմիր Պուտինն այնքան մեկուսացված է միջազգային անցուդարձից, որ կնախընտրի այդ օրը լինել Հայաստում, եթե լինեն բարձր մակարդակի պատվիրակություններ ևս: Հետևաբար հերքումներ և հաստատումներ ռուսական մամուլում կարող են կապված լինել անվտանգության նկատառումներից ելնելով»:
Սաֆարյանը հիշեցրեց, թե ինչպես նախորդ այցի ժամանակ` 2013թ.-ի դեկտեմբերի 2-ին նույնպես մեծ անորոշություն կար, և երկար ժամանակ չէր հայտարարվում Պուտինի այցի մասին:
«Եթե Պուտինը չգա դա չափազանց վատ կազդի հայ-ռուսական հարաբերությունների վրա, այն էլ Ռուսաստանի տարածաշրջանային քաղաքականությունը` Կովկասում, այնքան էլ հայանպաստ չի եղել, և դրա ակնհայտ ապացույցը Հայաստանի վատթարացած անվտանգության միջավայրն է` սրված սպառնալիքները, այդ թվում ադրբեջանական վտանգը, որն ակտիվացել է նաև ռուս-ադրբեջանական ռազմատնտեսական համագործակցության արդյունքում»,- նշեց Սաֆարյանը:
Այդ օրը Ռուսաստանի բացակայությունը` նախագահի մակարդակով կընկալվի որպես ոչ բարիդրացիական քայլ` նահանջ հայ-ռուսական հարաբերություններում: Չափազանց կարևոր է Հայաստանից Ռուսաստանին ուղարկվող այն ուղերձը, ըստ որի ՌԴ չպետք է պատվիրակություն ուղարկի Ստամբուլ` թուրքական միջոցառումներին մասնակցելու համար: Քանի որ ակնհայտ է, որ այդ միջոցառումները Հայաստանին դեմ են, հետևաբար ՌԴ չպետք է մասնակցություն ունենա այդ միջոցառումներին»:
Քաղաքագետի խոսքով Պուտինը Էրդողանին և Դավութօղլուին խոսք է տվել, որ ինքը կհանդարեցնի Հայաստանին, եթե նա գա Հայաստան կնշանակի, որ Թուրքիային տված իր խոստումը չի կատարում` , իսկ եթե գա կնշանակի, որ սատարում է այդ խոստումը: