Տիգրան Մարտիրոսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի եռակի չեմպիոն
Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը հերթական հաղթանակը արձանագրեց:
Հայաստանը ներկայացնող Տիգրան Մարտիրոսյանը դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն, իսկ Անդրանիկ Կարապետյանը բրոնզե մեդալ նվաճեց Թբիլիսում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի առաջնության 77 կգ քաշային կարգում:
Աշխարհի 2010թ. չեմպիոն Տիգրան Մարտիրոսյանը երկամարտում գրանցեց 351 կգ արդյունք եւ, անձնական քաշով գերազանցելով Ռուսաստանը ներկայացնող գերմանացի Վիկտոր Գեցին, նվաճեց ոսկե մեդալ: Դոպինգի պատճառով 2 տարվա որակազրկումից հետո մրցահարթակ վերադարձած 19-ամյա Անդրանիկ Կարապետյանը երկամարտի 350 կգ արդյունքով եզրափակեց լավագույն եռյակը:
Հրում վարժությունում Կարապետյանը 164 կգ արդյունքով նվաճեց փոքր ոսկե մեդալ, իսկ Մարտիրոսյանը եւ Վիկտոր Գեցը 160-ական կգ ցուցանիշով բաժանեցին 2-3-րդ տեղերը, սակայն հայ ծանրորդը փոքր արծաթե մեդալի արժանացավ ավելի թեթեւ լինելու շնորհիվ:
Պոկում վարժությունում Տիգրան Մարտիրոսյանը եւ Վիկտոր Գեցը գրանցեցին 191 կգ, իսկ Կարապետյանը 186 կգ արդյունքով նվաճեց փոքր բրոնզե մեդալ: