Հռոմի պապի նոր պատասխանը թուրքական հիստերիային
Ինչպես հայտնում է ilsole24ore-ն, Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, ով երեկ Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում մատուցած պատարագի ժամանակ խոսել էր Հայոց ցեղասպանության մասին
այսօր Վատիկանի Սուրբ Մարթայի եկեղեցում հայտարարել է, թե քրիստոնյաների համար չկա այլ ճանապարհ, քան ասել ճշմարտությունը, եթե նույնիսկ այն դառն է։
«Եկեղեցին պետք է անկեղծ խոսի: Եկեղեցու ուղին անկեղծության ուղին է։ Դա ապացուցում է Քրիստոսի հարությունից հետո սուրբ առաքյալների վարած կյանքը։ Չկա այլ ճանապարհ, քան ասել ճշմարտությունը, նույնիսկ՝ դառը: Սուրբ հոգին ի վիճակի է փոխել մեր կյանքը և համարձակություն ու քաջություն տալ մեզ»:
Չնայած Թուրքիայի ԱԳՆ հայտարարությանը, թե իր դեսպանի հետկանչից բացի, «Թուրքիան կարող է նոր միջոցներ ձեռնարկել Վատիկանի» դեմ, Հռոմի պապը շարունակում է ճշմարտությունն ասել: