Սմբատ Մարգարյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն
Թբիլիսիում մեկնարկել է ծանրամարտի տղամարդկանց
և կանանց Եվրոպայի առաջնությանը: Հայաստանը այս մրցաշարին ներկայացնելու են 7 ծանրորդ և 3 ծանրորդուհի:
Այսօր` ապրիլի 11-ին, պայքար են դուրս եկել 56 կգ քաշային կարգ ունեցող ծանրամարտիկները: Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Սմբատ Մարգարյանը երկամարտի 259 կգ (113+146) արդյունքով հռչակվել է Եվրոպայի փոխչեմպիոն:
Երկամարտի 264 կգ (113+151) արդյունքով Եվրոպայի չեմպիոն է դարձել Մոլդովան ներկայացնող Օլեգ Սիրգին: Երրորդ տեղը գրավել է իտալացի Միրկո Սկարանտինոն` 259կգ(118+141):