Կոտայքի մարզպետը՝ տիկնոջ հետ Կեչառիսում էր /ֆոտո/

Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը՝ տիկնոջ

ինչպես նաեւ մարզպետարանի պաշտոնատար անձանց եւ մարզի քաղաքային համայնքների ղեկավարների ուղեկցությամբ, Հայ Առաքելական Եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդանիստ Կեչառիսի վանական համալիրում մասնակցեց Սուրբ Հարության տոնի առիթով կազմակերպված Սուրբ Պատարագին:
Փրկչի Հրաշափառ Հարության տոնի Սուրբ Պատարագը մատուցվել է Հայ Առաքելական Եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի ձեռամբ:
Սուրբ Պատարագի ընթացքում Հայ Առաքելական Եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդն անդրադարձել է Սուրբ Հարության տոնի խորհրդին եւ ընթերցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնության գիրը հոգեւոր այդ նշանակալի տոնի կապակցությամբ:
Սուրբ Պատարագից անմիջապես հետո Հայ Առաքելական Եկեղեցու Կոտայքի թեմի երիտասարդաց միության կողմից, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում, Կեչառիսի վանական համալիրի բակում կազմակերպվել է նկարչական աշխատանքների ցուցահանդես:
Սուրբ Հարության տոնի մասին պատմող տեսանյութը կարող եք դիտել ապրիլի 6-ի Լուրերի թողարկմանը:

???????????????????????????????

12197

12198

12200

???????????????????????????????

???????????????????????????????