ՀՐԱՏԱՊ. Զինվոր է հանկարծամահ եղել
Մարտի 22-ին ՊԲ հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում
, ժամը 17:15-ի սահմաններում հանկարծամահ է եղել ՊԲ զինծառայող Հայկ Տարոնի Մարգարյանը (ծնվ. 1992 թ.): Զինծառայողի մահվան պատճառը պարզելու համար կատարվում է քննություն:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան վիշտը եւ իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին. հարազատներին եւ ծառայակիցներին:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն