Մասիս Մայիլյանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան

masismayilyan-thumb

 

Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 8-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Մասիս Մայիլյանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան՝ շնորհելով նրան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան, այս մասին տեղեկացնում է ԼՂՀ Նախագահի մամուլի գրասենյակը։
Մասիս Մայիլյանն այժմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին քաղաքականության ու անվտանգության հարցերով հանրային խորհրդի նախագահն է:

Աղբյուրը՝  http://www.tert.am/am/news/2016/12/08/masis-mailyan/2216588