Հրազդանի, Տավուշի և Մեղրու ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մ

oblachno_i_myglivo_dnes_415118-thumb

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ դեկտեմբերի  2-ին՝ ժամը 12:30-ի դրությամբ, Հրազդանի, Ապարանի, Արագածի, Ստեփանավանի, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի և Մեղրու  ավտոճանապարհներին ձյուն է տեղում:Ջաջուռի և Քեթիի  լեռնանցքներում  տեղ- տեղ մերկասառույց է: Հրազդանի, Տավուշի և Մեղրու  ճանապարհներին  մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մ:

Նշված ճանապարհներին սպասարկող ճանապարհաշինական ընկերություններն իրականացնում են շուրջօրյա հսկողություն և կատարում մաքրման ու աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

 

Աղբյուրը՝ http://www.tert.am/am/news/2016/12/02/mtc/2210607