Նոյեմբերի 14-ը՝ Շաքարային դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օր
Դիաբետի դեմ պայքարի միջազգային ֆեդերացիայի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկով՝ ի պատասխան ամբողջ աշխարհում դիաբետի հիվանդացության աճի սպառնալիքին, 1991 թվականից նոյեմբերի 14-ը նշվում է որպես շաքարային դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օր
1922 թվականի հունվարի 22-ին երիտասարդ կանադացի գիտնական Ֆրեդերիկ Բանթինգը պատմության մեջ առաջին անգամ ներարկելով ինսուլին` փրկեց 14-ամյա պատանու կյանք: Նոյեմբերի 14-ն ընտրվել է ի պատիվ Ֆ.Բանթինգի ծննդյան օրվա` նրա վաստակը հավերժացնելու նպատակով:
Աղբյուրը ` hraparak.am